Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ, որոշեցի հրաժարական տալ. Կարպիս Փաշոյան
ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես, բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ»: