ՄԻՊ-ի ներկայացուցիչները զինվորական հոսպիտալում տեսակցել են սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

Այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Առանձնազրույց է անցկացվել վիրավորում ստացած զինծառայողի, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամի հետ։

Զինծառայողը պատմել է, որ սեպտեմբերի 1-ին ծառայություն է իրականացրել գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։ Հենց այդ ժամանակ էլ՝ ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովելիս, վիրավորում է ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները՝ միջազգային գործընկերներին և իրավասու այլ մարմիններին ներկայացնելու նպատակով։

Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

«Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները ՀՀ բնակավայրերի ուղղությամբ կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ, խախտում են բնակչության անվտանգությունն ապահովող հայ զինծառայողների կյանքի և այլ հիմնարար իրավունքները»,- ասված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։