ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որով շուրջ 40 զինակոչիկ ազատվել է ծառայությունից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայի մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

 Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը:

Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը:

 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից: