Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: 
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի է ունեցել անթույլատրելի արարք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ, որովհետև մեր սկզբունքն է, որ օրինականությունը ՀՀ-ում պետք է լինի անառարկելի և այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցե կապված էր նաև ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպես շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս գործընթացների արդյունքում մենք կկարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ, ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձևերի, մակարդակի, իհարկե, հիմնադրամի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշելով, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որպես հիմնադրամի ամենահուսալի ներկայացուցիչներից մեկը, հետաքրքրիր կլինի լսել Պետրոս Թերզյանի տեսակետը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար: 
Իր հերթին, Պետրոս Թերզյանը նշել է. «Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետև հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է:

Հսկայակական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծոււմ եմ՝ հաջողել ենք, մինչև այս դեպքի ի հայտ գալը»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևոր է ոչ միայն անցյալով, այլ նաև ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,-ասել է Պետրոս Թերզյանը: 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր: