Ներմուծողն ինքը կընտրի սահմանին սննդամթերքը փորձաքննության ենթարկող կազմակերպությունը․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակում լաբորատոր փորձարկումների գործընթացները: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

«Մասնավորապես, նախատեսվում է սահմանել իրավակարգավորում, համաձայն որի՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրում լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում և համապատասխան փորձաքննություն, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական՝ մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարելավվի լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը, հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում։