Կարծիքներ ենք փոխանակել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ․ Էրդողանը` Սոչիում Պուտինի հետ բանակցությունների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ից վերադառնալիս, ավանդույթի համաձայն, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ամփոփել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։

«Մենք ավարտել ենք մեր այցը Սոչի՝ Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինի հրավերով։ Մեր հանդիպումներում մանրամասն քննարկել ենք Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, մտքեր փոխանակել ապագայի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք շարունակել մեր առևտրի ծավալի աճը, որը ներկայում կազմում է 69 միլիարդ դոլար։ Մեր համատեղ ջանքերով նպատակ ունենք հասնել 100 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ համագործակցության լավագույն օրինակ էր Սևծովյան հացահատիկային գործարքը, որը զգալի ներդրում է ունեցել համաշխարհային պարենային ճգնաժամի դեմ պայքարում։ Էրդողանն ասել է, որ գործարքի շուրջ իրավիճակը քննարկելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։

«Այս ամիս մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը: Այնտեղ մենք կրկին հանդիպումներ կունենանք Գուտերեշի հետ, կքննարկենք նաև այդ հարցերը։ Մեր ներդրումների արդյունքում ՄԱԿ-ը պատրաստել է նոր փաթեթ, որը ճանապարհ կհարթի նախաձեռնության աշխուժացման համար: Մոսկվա կատարած այցի ընթացքում մեր արտգործնախարարն իր ռուս գործընկեր Լավրովի հետ քննարկել է առաջարկների այս նոր փաթեթի տեխնիկական կողմը։ Ես պարոն Պուտինի հետ նույնպես մանրամասն քննարկել եմ այդ հարցը։ Նաև հավատում եմ, որ կարճ ժամանակում կհասնենք լավ արդյունքի, որը կարդարացնի սպասելիքները»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ուկրաինական պատերազմը շուտ կավատվի։

Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է դրանում ներդնել իր ջանքերը։

«Սոչիում մեր հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև Սիրիայում, Հարավային Կովկասում, Լիբիայում և Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ։ Ցանկանում եմ, որ այս շփումներն օգուտ բերեն մեր տարածաշրջանին, հատկապես՝ Թուրքիային ու ՌԴ-ին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանի նախօրեին առաջին այցն էր կատարել ՌԴ։

Էմմա Չոբանյան