Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ադամ Բ.Շիֆֆը, Գուս Մ.Բիլիրակիսը, Դավիդ Գ.Վալադաոն․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ—ից։

Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք աջակցել ձեր ժողովրդին, որն անհավանական տոկունություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների համատարած պակասի պայմաններում :Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ-ին էական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում»-ասված է ուղերձում:

Կոնգրեսականները նշում են, որ կշարունակեն ճնշում գործադրել Վարչակազմի վրա, որպեսզի այն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու Ալիևի ռեժիմի անօրինական գործողությունները, որոնք, նրանց խոսքով, հստակորեն համապատասխանում են էթնիկ զտումների սահմանմանը։

«Շարունակվող հումանիտար ճգնաժամը ցույց տվեց միջազգային խաղացողների գործողությունների և Ալիևի վրա ճնշումների ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ստիպելու նրան վերադառնալ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններին:

Արցախը պետք է կարողանա անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին և ապահովել տեւական ու կայուն խաղաղություն»-ասված է ուղերձում: