Սամվել Բալասանյանի որդին պաշտոն ստացավ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` գործարար Միսակ Բալասանյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հրապարակվել է ՀՀ նախագահի հրամանագիրը։

Հիշեցնենք, որ այս տեղեկությունը դեռ երկու ամիս առաջ հրապարակել էր Factor TV-ն՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։ Միսակ Բալասանյանը գործարար է։ Նա զբաղվում է Բալասանյաններին պատկանող «Գյումրի Գարեջուր» ընկերության կառավարմամբ։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը հայտնեց, որ Բալասանյաններին պատկանող այս ընկերությունը 2016-2017 թվականների ընթացքում 300 միլիոն ՀՀ դրամի չափով պակաս հարկեր է վճարել պետական բյուջե։ Այս բացահայտումից հետո Միսակ Բալասանյանի ընկերությունը վերականգնեց պետությանը պատճառված վնասները։

 

Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության անդամ չէ։ Թե ինչ սկզբունքով է որոշվել նրան Իրաքում դեսպան նշանակել, առայժմ հայտնի չէ։

Նարեկ Կիրակոսյան