Պեսկովը չի հաստատել Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող հաստատել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնություն այցելելու և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին տեղեկությունը, գրում է Կոմերսանտը։

«Ո՛չ, չենք կարող։ Մենք ձեզ ոչինչ չունենք ասելու այս թեմայով»,- այսպես է Պեսկովը պատասխանել հարցին, թե կարո՞ղ է հաստատել ՌԴ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավարի մոտալուտ հանդիպման մասին տեղեկությունը։

Այն, որ նախատեսված է Կիմ Չեն Ընի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել էր The New York Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Կիմ Չեն Ընը Փհենյանից, հավանաբար, զրահապատ գնացքով կմեկնի Վլադիվոստոկ, որտեղ ՌԴ նախագահի հետ միասին կմասնակցի սեպտեմբերի 10-ից 13-ը նախատեսված Արևելյան տնտեսական ֆորումին (ԵՏՀ)։

Հուլիսի վերջին ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, այցելել էր ԿԺԴՀ։ Ռազմական գերատեսչության ղեկավարը Կիմ Չեն Ընի հետ մասնակցել էր Փհենյանում սպառազինության ցուցահանդեսի։ Ավելի ուշ Սերգեյ Շոյգուի հյուսիսկորեացի գործընկեր Կանգ Սուն Նամը հայտնել է, որ իշխանությունները հաստատել են երկրների միջև ռազմական-պաշտպանական համագործակցության զարգացման ծրագրերը։