Պրիգոժինի ապստամբությունից հետո ձերբակալված գեներալ Սուրովիկինն ազատ է արձակվել․ The New York Times

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գեներալ Սերգեյ Սուրովիկինը, որը, ենթադրաբար, ձերբակալվել էր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների և ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

ԱՄՆ-ում լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ չնայած նրան, որ Սուրովիկինն ազատ է արձակվել, առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք նրա համար որևէ սահմանափակում մնում է, մասնավորապես՝ տեղաշարժի հարցում։

ՌԴ ՊՆ-ին մոտ աղբյուրն էլ ասել է, որ գեներալը պահպանել է կոչումը և «տեխնիկապես» դեռևս գործող սպա է զինված ուժերում, սակայն նա այլևս չունի «կարիերայի հեռանկար»։ Զրուցակիցը նաև հայտնել է, որ Սուրովիկինն ազատ է արձակվել օգոստոսի 23-ին Եվգենի Պրիգոժինի ավիավթարից մի քանի օր անց։

Սերգեյ Սուրովիկինի ազատ արձակման մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է լրագրող Քսենյա Սոբչակը։ Տելեգրամի իր ալիքում նա լուսանկար է հրապարակել, որտեղ, իբր, պատկերված է գեներալը։

«Գեներալ Սերգեյ Սուրովիկինը դուրս է եկել։ Ողջ է և առողջ, տանը, ընտանիքի հետ, Մոսկվայում»,- գրել է Սոբչակը։

Նախօրեին Սոչիում ռուս-թուրքական բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հարցրել էին՝ արդյո՞ք Սուրովիկինի նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Շոյգուն, սակայն, չէր պատասխանել հարցին։

Էմմա Չոբանյան