Կուբայի իշխանությունները հայտնել են ցանցի բացահայտման մասին, որը երկրի քաղաքացիներին հավաքագրել է՝ ՌԴ-ից կողմից ուկրաինական պատերազմին մասնակցելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կուբայի իշխանությունները բացահայտել են մարդկանց առևտրի հանցավոր ցանց, որի մասնակիցները հավաքագրել են երկրի քաղաքացիներին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին ասված է Կուբայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Meduza-ն։

Նախարարության տվյալներով՝ հանցավոր ցանցը գործել է Ռուսաստանից։ Խմբի մասնակիցները փորձել են ՌԴ-ում բնակվող Կուբայի քաղաքացիներին և «նույնիսկ Կուբայում ապրող մի քանիսին» հավաքագրել զինված ուժերի շարքերը, որոնք մասնակցում են Ուկրաինայում «ռազմական գործողություններին»:

«Նման բնույթի փորձերը չեզոքացվել են, իսկ անձանց նկատմամբ, որոնք կապված են այդ գործունեության հետ, հարուցվել են քրեական գործեր»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Կուբայի թշնամիները խեղաթյուրված տեղեկատվություն են տարածում»՝ «նսեմացնելու երկրի իմիջը և այն ներկայացնելու որպես գործողությունների մեղսակից, որոնք կտրականապես մերժում են»։

Reuters գործակալությունն էլ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մայիսի վերջին «Рязанские ведомости» թերթը հայտնել է, որ Կուբայի մի քանի քաղաքացիներ պայմանագրեր են կնքել ռուսական զինված ուժերի հետ և մեկնել Ուկրաինա՝ ռուսական կողմից պատերազմին մասնակցելու։

ՌԴ իշխանությունները պաշտոնապես դեռևս չեն մեկնաբանել Կուբայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը։

Էմմա Չոբանյան