Քոչարյանն ուրախ է, Սարգսյանը մտահոգված չէ․ ինչն է նախկին նախագահներին կրկին դուրս բերել փողոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն թաքցնում իրենց գոհունակությունն Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարականի առնչությամբ։ Factor TV-ն սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ փորձել է հստակեցնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումները։

«Ես ոտքի վրա հարցազրույց չեմ տալիս, սա իմ սկզբունքն է»,- ի պատասխան՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Factor TV-ի հարցը Քոչարյանին ստիպեց մասնակիորեն խախտել իր նշած սկզբունքն ու հայտարարեց, որ Հարությունյանի հրաժարականն ուրախացրել է իրեն։ Թե այդ փաստն ինչու է ուրախացրել Քոչարյանին, մեզ այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։

Իսկ ահա Սերժ Սարգսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային այս դժվարին ժամանակահատվածում մտահոգիչ չէ նախագահի հրաժարականը․ ըստ Սարգսյանի՝ չկա պետականության կորստի վտանգ։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը, անդրադառնալով նախկին նախագահների դիրքորոշումներին, նշեց՝ եթե Արցախը փորձում է ներկայանալ որպես պետականություն, ապա բոլոր օղակները պետք է լինեն լեգիտիմ։

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, խոսեց նաև Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ ակտիվ մասնակցություն է ունենալու այդ գործընթացին։ Սերժ Սարգսյանի այս ակտիվությանը զուգահեռ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել, և հնարավոր է, որ Սարգսյանն ազատազրկվի։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ակտիվության ֆոնին հիշարժան են դառնում նրանց կոշտ պատասխաններն Արցախի ԱԺ պատգամավորների տարածած հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Քոչարյանն ու Սարգսյանն ամիսներ առաջ վիրավորական էին համարել Արցախից հնչող մեղադրանքերը։ Քոչարյանը կոչ էր արել չհամարձակվել պատասխանատվությունը, իր ձևակերպմամբ, հիվանդ գլխից բարդել առողջի վրա, իսկ Սերժ Սարգսյանը տարակուսել էր համարել իրենից ակնկալիքները։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք ՀՀ նախկին ղեկավարներին քաղաքական շահերը չեն բերել հրապարակ։

Չնայած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ներկա էին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին, սակայն միմյանցից բավականին հեռու կանգնած էին։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցների թվում էին իրենց համար բացասական իմաստով խորհրդանշական օրերի։ Ընդդիմությունը հանրահավաքը հրավիրել էր սեպտեմբերի 2-ին։ Հիշեցնենք՝ 10 տարի առաջ սեպտեմբերի հենց այս օրերին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանից անակնկալ կերպով տեղեկացավ, որ ՀՀ իշխանությունը Մաքսային միությանը միանալու ցանկություն ունի։ Սարգսյանն այդ Միությանն անդամակցելը ներկայացրել էր որպես Արցախի անվտանգության երաշխիք։ Իսկ ավելի վաղ՝ 2001 թվականի սեպտեմբերի առաջին օրերին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածում հայտարարվեց ռազմավարական նշանակության օբյեկտների՝ «Մարս» գործարանի, Մերգելյանի անվան ինստիտուտի և գործարանի՝ ՌԴ-ին փոխանցելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան