ԱԺԲ անդամները պնդում են՝ «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկման համար ՔՊ շտաբից հարձակվել են իրենց վրա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ազգային ժողովրդական բևեռի մեր անդամներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում էին իրականանցնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս եկան մարդիկ ու հարձակվեցին մերոնց վրա»,- FactorTV-ի հետ զրույցում պատմեց ԱԺԲ մամուլի քարտուղար Հերմինե Մկրտչյանը։ Հարցին՝ իրենց կողմից որևէ վանկարկում եղե՞լ է ՔՊ-ի հասցեին, Մկրտչյանը դրական պատասխան տվեց.

«Վանկարկել են ճշմարտությունը՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն, նրանք էլ հարձակվել են, սկսել հայհոյել ու քաշքշել ԱԺԲ անդամներին, ընդհուպ՝ կանանց»։

Դեպքի վայր են ժամանել նաև Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները, որոնք, Մկրտչյանի խոսքով, ՔՊ անդամներին բերման ենթարկելու փոխարեն սկսել են քաշքշել ԱԺԲ-ի ակտիվիստներին:

«Հաղորդում դեռևս չենք ներկայացրել, հնարավոր է՝ չտանք էլ, քանի որ, եթե ոստիկանները գալիս են ու բռնության ենթարկվողներին են փորձում բաժին տանել, էլ ուր ներկայացնենք, խայտառակություն է ուղղակի»,- նշեց Մկրտչյանը։

Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև իշխող ուժի գրասենյակից և Ոստիկանությունից, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Ռոզա Վարդանյան