ՄԱԿ-ը դեռևս չի գտել Ուկրաինայում ցեղասպանության ապացույցներ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ուկրաինայում տեղի ունեցած խախտումների հետաքննության ՄԱԿ-ի միջազգային հանձնաժողովն առայժմ «բավարար ապացույցներ չունի», որ երկրում ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում խախտումների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մյոսեն Կիևում կայացած մամուլի ասուլիսում, գրում է korrespondent-ը։

«Այս փուլում մենք դեռ չենք եկել այն եզրակացության, որ (Ուկրաինայում – խմբ.) ցեղասպանություն է տեղի ունենում»,- ասել է Մյոսեն։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը չունի բավարար ապացույցներ Ցեղասպանության կոնվենցիայի իրավական որակավորումներին համապատասխանելու համար։

«Մենք քաջ գիտակցում ենք այս հանցագործության մտահոգությունն ու նախատինքը, ուստի քայլ առ քայլ ուսումնասիրելու ենք։ Հիշում եք, որ այն դիտավորության հարց է, հանցագործների դիտավորության։ Պետք է լինի որոշակի խմբի ոչնչացման «պահանջ»։ Իսկ նման ոչնչացումը, ըստ Կոնվենցիայի, պետք է լինի ֆիզիկական կամ կենսաբանական։ Սրանք այն խիստ պայմաններն են (ցեղասպանության ճանաչման համար – խմբ.), որոնք հաստատված են դատական պրակտիկայով»,- ասել է ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավարը։

Միաժամանակ, Մյոսեն հավելել է, որ Ուկրաինայում հետաքննությունը կշարունակվի։