«Վրաստանը չի կատարել ԵՄ 12 հանձնարարականները». Ուկրաինայում ԵՄ նախկին դեսպան

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Այս պահին պարզ է, որ Վրաստանը չի կատարել Եվրամիության 12 հանձնարարականները», Նովոստի Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ նախկին դեսպան Հյու Մինգարելին:

Այդուհանդերձ, Մինգարելին հույս ունի, որ Վրաստանը դեռևս հնարավորություն ունի մինչև տարեվերջ ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ Եվրամիության որոշումը, բացի տեխնիկականից, պայմանավորված է նաև քաղաքական ասպեկտով։

«Ակնհայտ է, որ Եվրահանձնաժողովը, այնուհետև ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը, հաշվի առնելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում և Վրաստանում։ Այս տարրերը պետք է հաշվի առնվեն»,- ասել է Մինգարելին, որը մասնակցում է Թբիլիսիի միջազգային համաժողովի։

Համաժողովում Մինգարելին ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից մինչև 2022 թվականի փետրվարը՝ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրները չեն պաշտպանել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը։

«Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները հասկացել են, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և թեկնածուի կարգավիճակ տվեցին։ Հավատացե՛ք ինձ, դա հրաշք էր, որովհետև 30 տարի Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան չէին ցանկանում որևէ հեռանկար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար»,- ասել է նա։

Մինգարելին կարծում է, որ մինչև տարեվերջ Եվրամիությունը կորոշի բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ, և ի տարբերություն Արևմտյան Բալկանյան երկրների՝ Ուկրաինայի ինտեգրման գործընթացը շատ ավելի արագ կընթանա։