Մոսկվայում դժգոհել են Ռուսաստանի մասին Փաշինյանի հայտարարություններից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստաին մասին հայտարարություններն անընդունելի են իրենց տոնայնությամբ, Մոսկվայում դրանցից ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվայում ծայրահեղ դժգոհ են ՀՀ ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ ՀՀ վարչապետի արտահայտությունները իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում և ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 31-ի հայտարարությունները, դրանք որակում են որպես տոնայնությամբ և բովանդակությամբ անընդունելի՝ նպատակ ուննենալով ՌԴ-ի վրա բարդել սեփական սխալները»,- նշել է ռուսական գործակալության զրուցակիցը։

Աղբյուրն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն «Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիք՝ Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղելու համար»։

Հայաստանի վարչապետը հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։

«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանին որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Բայց այն չպետք է դառնա երկկողմանի երթևեկությամբ փողոց. Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ ՌԴ-ին դուրս մղելու համար»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսական ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը La Republica-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության «խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է»: ՀՀ վարչապետը նաև հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները, հավելել էր նա:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ «արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:

«Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»,- ասել էր Փաշինյանը: