Երկիրը պետք է ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կապանքներից. հայտարարություն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ ռազմավարական շրջադարձի հրամայականի վերաբերյալ․

«Մե՛նք, Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս, առաջնորդվելով ժողովրդավարական, արդար, ուժեղ, բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի մասը կազմող պետություն ունենալու մղումով, հռչակում ենք մեր երկրի ռազմավարական շրջադարձի հրամայականը, որպես հրատապ, անհետաձգելի եւ ազգային շահերով պայմանավորված քաղաքականություն։ Հավատացած ենք, որ ռազմավարական շրջադարձը կստեղծի նոր անվտանգային համակարգ ձևավորելու հուսալի հիմքեր, կերաշխավորի ժողովրդավարական արժեքները, կբացի տնտեսական զարգացման հավակնոտ հեռանկարներ։

Վստահ ենք, որ հայաստանցու բնական ազնվությունը, ողջախոհությունը և արդարամտությունը, Հայաստանի ժողովրդի աշխատասիրությունը և ստեղծագործական ջիղը, մեր երիտասարդության ուսումնատենչ խառնվածքը և խիզախությունը, հագեցած արեւմտյան առաջադեմ տեխնոլոգիաներով, Հայաստանը կարող են դարձնել աշխարհի ամենազարգացած ժողովրդավարություններից մեկը, իսկ հայկական բանակը՝ աշխարհի ամենամարտունակ զինված ուժերից մեկը։

Հայաստանի ուղենիշը պետք է լինի տարածաշրջայնացումը, բայց դա պետք է լինի Եվրաատլանտյան տարածաշրջայնացումը, որի հաստատման համար երկիրը պետք է դուրս բերել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին հակոտնյա ընթացող տարատեսակ ինտեգրացիոն միություններից ու դաշինքներից, մասնավորապես, ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ուխտադրուժ և կործանարար կապանքներից, ինչպես նաև ռուսական մեծապետական հավակնությունների աղետաբեր ճիրաններից։
Համամարդկային և ազգային բարձրագույն արժեքները պետք է խրախուսվեն և ամրապնդվեն մեր երկրում, իսկ դրա համար այդ արժեքները կրող մարդիկ հասարակական և քաղաքական դաշտերում պետք է համախմբվեն և կազմակերպվեն, աջակցեն միմյանց և պայքարեն հանուն այդ արժեքների։
2013 թ. սեպտեմբերի 3-ին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու և Մաքսային միությանը (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ) անդամակցելու Ս.Սարգսյանի միանձնյա որոշումը հակոտնյա էր Հայաստանի Հանրապետության ազգային շահերին եւ ի վերջո չծառայեց այն ռազմաքաղաքական նպատակին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, որն ի սկզբանե բերվում էր իբրեւ այդ քայլին դիմելու հիմնական արդարացում եւ պատճառաբանություն։

Ուստի, նկատի ունենալով օրվա խորհուրդը եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերները,
Մենք կոչ ենք անում սույն հայտարարության դրույթներին համախոհ քաղաքական և հասարակական ուժերին, ինչպես նաև անհատներին՝ համախմբվել և հասնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ստորեւ նշված հրատապ միջոցառումների իրագործմանը՝
1) Դադարեցնել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը» (ՀԱՊԿ)․
2) Լուծել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը․
3) Դուրս գալ «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) կազմից․
4) Ուժը կորցրած ճանաչել, լուծել կամ միակողմանի չեղարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտներին, ոլորտներին և պետության կենսունակության ապահովման համար հույժ կարևոր ոլորտներին առնչվող միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը․
5) Վերագործարկել ԵՄ անդամակցությանը միտված քաղաքականությունը․
6) Սերտացնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ երկկողմ և բազմակողմ անվտանգային համագործակցությունը։

Հայաստանի Հանրապետությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և պետք է սպասարկի այդ քաղաքացիների շահերը: Դրանում է պետության և քաղաքացու հարաբերությունների արդարությունը, միասնությունը, ուժը, պատասխանատվությունը և երջանկությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Հովսեփ Խուրշուդյան
Գուրգեն Սիմոնյան
Արմեն Հովհաննիսյան
Լիլիթ Դալլաքյան
Ռաֆիկ Հակոբյան
Նինա Կարապետյանց
Դանիել Իոաննիսյան
Հարութ Կալայջյան
Հասմիկ Թադեւոսյան
Լեւոն Բարսեղյան
Սուսաննա Բարխուդարյան
Միքայել Հայրապետյան
Դավիթ Ստեփանյան
Արզուման Հարությունյան
Հրանտ Վարդանյան
Խաչատուր Պետրոսյան
Թագվոր Հովսեփյան
Ռաֆիկ Կանդալյան
Արսեն Ազատյան
Բորիս Եղիազարյան
Կամո Եփրեմյան
Նունե Դանիելյան
Արա Միրզոյան
Ժաննա Աբրահամյան
Անուշ Չուբարյան
Անահիտ Խուդավերդյան
Նարինե Աբգարյան
Հայկ Թորոյան
Հասմիկ Հայրապետյան
Արման Տոնիկյան
Լիաննա Անդրիասյան
Գոհար Մարգարյան
Անահիտ Վարդանյան
Արթուր Խեբոյան
Նունե Կարապետյան
Սեդա Խաչատրյան
Հասմիկ Գրիգորյան
Համլետ Ասրյան
Արփինե Մելքումյան
Անուշավան Սարգսյան
Գայանե Շամամյան
Սեւակ Գեւորգյան
Հայկանե Գաբրիելյան
Արսեն Հայրումյան
Վաչիկ Վարդանյան
Արթուր Ստեփանյան
Գայանե Մուրադյան
Անահիտ Վեզիրյան
Լուսինե Թումանյան
Սաթիկ Բարսեղյան
Անժելա Ադամյան
Սամվել Ալեքյան
Ստեփան Ղարիբյան
Նաիրա Ռաշիդյան
Արմեն Գեւորգյան
Հովհաննես Նշանյան
Մարալ Կուսայան
Էդուարդ Ավագյան
Կարեն Փարեմուզյան
Հասմիկ Հարությունյան
Լարիսա Հովհաննիսյան
Անաիդա Ղազարյան
Նարինե Վարդապետյան
Սուսաննա Վարդանյան
Գագո Հովհաննիսյան
Դիանա Ներսեսյան
Նառա Հակոբյան
Ռուսաննա Գևորգյան
Լուսինե Թումանյան
Աստղիկ Վասակյան
Արգո Թորոսյան
Լուսինե Բաղդասարյան
Տիգրան Մնացականյան
Հասմիկ Բաղդասարյան
Արմեն Մանուչարյան
Արմինե Խոջոյան
Արմինե Նազարյան
Վաչիկ Վարտանյան