ԱՄՆ-ը ցանկանում է 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվները փոխանցել Ուկրաինային

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հնարավորություն է փնտրում՝ Ուկրաինային ուղարկելու պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ակտիվները, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի վերջից, երբ սկսվել է Ուկրաինայում պատերազմը, ԱՄՆ իշխանություններն առգրավել կամ նպաստել են ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ռուսական ակտիվների առգրավմանը։

«Մենք ձգտում ենք Կոնգրեսից թույլտվության հասնել ստացված միջոցներն ուկրաինացի ժողովրդի օգտին օգտագործելու համար»,- CBS-ին ասել է արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Լիզա Մոնակոն։

Հավելեք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլենդը մայիսին առաջին անգամ թույլտվություն էր տրամադրել Ուկրաինային փոխանցել ռուս օլիգարխի ակտիվները, որոնք առգրավվել էին պատժամիջոցները խախտելու համար։ Խոսքը ռուս ձեռնարկատեր Կոնստանտին Մալոֆեևի միջոցների մասին է։ 2022 թվականի ապրիլին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան մեղադրել էր Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ։

Էմմա Չոբանյան