Ռուսաստանն Օդեսայի մարզում «Կալիբրով» հարվածել է հացահատիկի ամբարներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը հերթական անգամ հարվածներ է հասցրել Օդեսայի շրջանի հարավին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

««Շահեդ-136» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի գիշերային զանգվածային հարձակումն ուղղված է եղել Դանուբի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է 17 ԱԹՍ սարք։ Այնուամենայնիվ, նաև հարվածներ են եղել։ Պահեստային և արդյունաբերական շենքեր, գյուղատնտեսական և տեխնիկայի սարքավորումներ, արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել երկու տարածքային համայնքներում»,- հայտնել են Օդեսայի իշխանությունները։

Իր հերթին, Օդեսայի շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ սա մեկ շաբաթվա ընթացքում շրջանի վրա Ռուսաստանի Դաշնության կողմից չորրորդ հարձակումն է։

«Լուսադեմին ռուսները «Կալիբր» տեսակի հրթիռներ են արձակել հրթիռակրից, որը գիշերը հերթապահության է հանվել Սև ծովում։ Ցավոք, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի ագրարային ձեռնարկություններից մեկի հացահատիկի տերմինալներից մեկին։ Թշնամին ոչնչացրել է 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի»,- գրել է նա Telegram-ում։

Կիպերի տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք ապակու կտրած վնասվածքներ են ստացել։