«Իշխանությունից լավ բան չկար»․ Գալուստ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

««Մարտի 1»-ը չի բացահայտվի»,- համոզված է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա, բացահայտելուն պետք է օգնի ժողովուրդը, կարիք չկա դրա համար հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին: «Քոչարյանն էնտեղ էր ու տեսե՞լ է ով ում է սպանել»,- տարակուսում է պարոն Սահակյանը։

Պատգամավորը դեմ չէ, որ «Մարտի 1»-ի գործով հարցաքննեն նախկին նախագահին, բայց քննիչները չպետք է նրան վերաբերվեն որպես հանցագործի։ «Ես կարծում եմ, որ պրեզիդենտները կարող են բացթողումներ ունենալ, բայց ոչ հանցագործության մակարդակի բացթողումներ»,- ասում է պատգամավորը։

Պարոն Սահակյանը չի կարող ասել, որ մարտի 1-ին եղել է ժողովրդի վրա կրակելու հրաման, նա չի բացառում, որ ինչ-որ մարդիկ ինքնագործունեությամբ են զբաղվել այդ օրը։ «Եթե իրոք սպանությունները որևէ մեկի ձեռքի գործն են, ես կարծում եմ դա նույն պրոցեսն է, որը հայ ժողովրդի հետ էդպես անընդհատ պատահում է, կարող ա ինչ-որ մարդիկ են եղել»,- ենթադրում է նա։

Ըստ նրա, ամբողջ աշխարհն է հետևել «Մարտի 1»-ի դեպքերին, և ամբողջ աշխարհի մոտ հարցեր չեն առաջացել, չի կարելի ժողովրդի վրա տպավորություն գործելու համար նախկիններին և հատկապես Ռոբերտ Քոչարյանին մեղադրել սպանության մեջ։ «Եթե ինքը նախագահ է եղել, զոհեր եղել են, բնականաբար իրեն նախագահության ժամանակ զոհեր են եղել, մենք էլ ասենք՝ քո նախագահության ժամանակ զոհեր են եղել, բայց դա չի նշանակում, թե զոհերի պատճառը Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, ամեն ինչ էլ կարող է լինել»,- ասում է պատգամավորը։

Նա չի կարծում, որ Ղարաբաղում կռված մարդը 10 հոգի կսպանի։ Եվ վստահ չէ, որ Քոչարյանը «Մարտի 1»-ն արել է հանուն իշխանությունը պահպանելու։ Ըստ նրա, հայերին, իհարկե, դուր է գալիս իշխանություն ունենալը։ «Երբեմն ինձ էլ են հարցնում, ասում են՝ իշխանությունը ո՞նց էր, լա՞վ էր, ասում եմ՝ դրանից լավ բան չկար»,- նշում է պարոն Սահակյանը։

Ծառուկյանական Վարդան Բոստանջյանն ակնարկում է, որ «Մարտի 1»-ը հենց իշխանության համար պայքար էր, ավելի դաժան պայքար գոյություն չունի։ «Այո, իշխանության պայքար էր գնում, և էդ պայքարում կողմերը պետք է իրենց կեցվածքը ձևավորեին, ընդունեին, արդյունքը վատ է ստացվել։ Բայց դա առաջին հերթին ես ուզում եմ որակել որպես իշխանության համար պայքար»,- ասում է պարոն Բոստանջյանը։

Պատգամավորը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի, նա հաստատ իրազեկված է եղել այդ օրը տեղի ունեցած բոլոր գործողություններին։ Սակայն պատգամավորը ենթադրում է, որ գործողություններն ուղղորդելիս Քոչարյանը հազիվ թե մտածեր, որ դրանք սպանություններով կավարտվեն։ «Երկրի ղեկավարները, ըստ էության, կատարում են գործեր, որոնք, իհարկե, անշուշտ շատ բարդ են և հնարավոր են վրիպումներ։ Եվ էդ վրիպումների համար ազատազրկում չեմ պատկերացնում ղեկավարի դեմքով»,- տարակուսում է ծառուկյանական պատգամավորը։

Այդ օրը, ըստ պատգամավորի, բացառված չէ, որ տեղի ունեցավ իշխանության զավթում, սակայն ինքը միշտ չէ, որ վատ է վերաբերվում «զավթում» բառին։ «Էդ զավթում բառը կարող է մեղմացուցիչ հանգամանքներ ունենա, եթե իսկապես էդ զավթումը բերի առաջընթացի, բերի հարաբերությունների կարգավորման, բարելավման, հասարակության առաջընթացի»,- ասում է Վարդան Բոստանջյանը։

Պատգամավորն անձամբ չի պատրաստվում երկրորդ նախագահին մեղադրել «Մարտի 1»-ի դեպքերի համար, նա բոլորի նման սպասում է քննչական գործողություններին։ 

Մհեր Արշակյան