5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Լուրեր

29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
Բոլորը

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը։ Մրցաշարին ընդհանուր առմամբ 40 երկրի մարզիկներ են մասնակցել: Նրանք մրցել են ձախ և աջ ձեռքերով:

Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և + 65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունում մրցակցությունը բավականին թեժ է եղել. «Մեր թիմը պարզապես հիանալի հանդես եկավ: Աշխարհի առաջնությունում մրցակցությունը բավականին մեծ էր, տարբեր երկրներից շատ ուժեղ մասնակիցներ կային ու շատ բարդ պայքար էր ընթանում: Մեր թիմը պատվով կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը»:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ՝ Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Շահեն Բաբայանը, Հայկ Ստեփանյանը, Սերոբ Հովհաննիսյանը, Գևորգ Անտոնյանը և Նաիրա Մեսրոպյանը: Թիմը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանի և ավագ մարզիչ Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ: