ՌԴ-ն մտադիր է շարունակել ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ․ Շոյգուն՝ Թուրքիայի ԱԳ նախարարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հացահատիկի գործարքը և Սիրիայում համատեղ աշխատանքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև շնորհավորել է Թուրքիայի արտգործնախարարին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ֆիդանի՝ նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում (հետախուզական ծառայության պետ) երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար գործեր անել թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ ամբողջ աշխարհի համար։

Շոյգուի խոսքով՝ Մոսկվան բոլոր ջանքերը գործադրել է հացահատիկային գործարքը պահպանելու համար, և այն դադարեցվել է ոչ Ռուսաստանի մեղքով։

«Վերջին ամիսների աշխատանքներից է հացահատիկային գործարքը, որի համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը։ Այն նախաձեռնել է Թուրքիայի հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսօր, ոչ մեր մեղքով, բայց այն դադարեցվել է։ Մենք կարող ենք միայն մի բան ասել, որ եթե կատարվի այն ամենը, ինչ խոստացել են Ռուսաստանին, ապա գործարքը կերկարաձգվի: Բայց պարզվեց, որ դա անելն ավելի դժվար է, քան նոր միջանցքներ, նոր ցամաքային ուղիներ կառուցելը»,- ասել  է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական երկկողմ գործընկերությունը Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆիդանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

Էմմա Չոբանյան