Կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հրապարակային հրաժարվել է Ռուսաստանի հավաքականի հրավերից և ընտրել Հայաստանի Ազգային ընտրանին

Լուրեր

29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
Բոլորը

Ռուսական «Պարի ՆՆ» ֆուտբոլային ակումբի  22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հրապարակային մերժել է Ռուսաստանի հավաքականում խաղալու հրավերը՝ ընտրելով Հայաստանի հավաքականը։ Հայազգի ֆուտբոլիստի որոշման հայտարարությունը տարածել է «Պարի ՆՆ»-ի մամուլի ծառայությունը։

«Սիրելի՛ բարեկամներ։ Ինչպես, հավանաբար, արդեն գիտեք՝ իմ անունը Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում է։ Ինձ համար շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ուշադրություն է դարձրել և գնահատել իմ աշխատանքն ու արդյունքները։ ՌԴ-ն ինձ շատ բան է տվել պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուներն ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներում Սևիկյանը հայտարարել էր, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում։

ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն օրերս հրապարակել էր Ռուսաստանի հավաքական հրավիրված 49 ֆուտբոլիստների նախնական ցուցակը, որոնք հավաք են անցկացնելու սեպտեմբերի 4-12-ը։ Եվ այդ ցուցակում ընդգրկված են հայազգի երկու ֆուտբոլիստներ՝ Էդգար Սևիկյանն ու «Օրենբուրգում» հանդես եկող Ստեփան Հովհաննիսյանը։ Ցուցակի հրապարակումից հետո ֆուտբոլային տարբեր աղբյուրներ սկսեցին տեղեկություններ տարածել, որ ՌԴ-ն այսպիսով փորձում է կանխել հայազգի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորությունը։

ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյան էլ ռուսական ԶԼՄ-ներին այսօր հայտնել է, որ հայկական կողմը բանակցությունն է վարել Սևիկյանի հետ, և ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հանդես Հայաստանի ընտրանիում։

«Այս պահին ՀՖՖ-ն զբաղվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմամբ, որոնք թույլ կտան Սևիկյանին հոկտեմբերին խաղալ Հայաստանի հավաքականում»,- նշել է Կարապետյանը։

Էմմա Չոբանյան