ՄԻԵԴ-ն Ադրբեջանին տուգանել է ավելի քան 65,000 եվրոյով

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օգոստոսի 31-ին հրապարակել է 3 որոշում և վճիռ՝ Ադրբեջանի 8 դիմումների վերաբերյալ։ Բողոքների հիման վրա եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 65 հազար եվրոյով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նաբատ Բագիրովայի և հինգ այլ դիմումատուներ բողոքել էին սեփականության իրավունքի խախտման դեմ։ Նրանց անշարժ գույքը՝ տներ, հողատարածքներ կամ բնակարաններ, քանդվել են 2015-16 թվականներին Բաքվում ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակում: Գույքի օտարումն ապօրինի է եղել։ Եվրոպական դատարանը որոշել է, որ դիմումատուների բողոքն արդարացված է՝ գտնելով, որ խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։

Դատարանը նշել է կառավարության և դիմումատուների միջև համաձայնության գալու հնարավորության մասին։ Եթե ​​կողմերը 3 ամսվա ընթացքում համաձայնության գան, ապա պետք է զեկուցեն ՄԻԵԴ-ին, ինչից հետո վերջնական որոշում կհրապարակվի։

«Սուգրա Գուլիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշվում է Սարայի մունիցիպալիտետում 0,3 հեկտար տարածքի բռնագրավման մասին։ 178 հազար մանաթի փոխհատուցում վճարելու պահանջով հայցը տեղի դատարանները չեն բավարարել։ Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը և որոշել է պարտավորեցնել հայցվորին վճարել 62,200 եվրո նյութական և 3,000 եվրո բարոյական վնասի համար։

«Նասիմի Մուսաևն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատու Նասիմի Մուսաևը Լերիկից բանակ է զորակոչվել 2011 թվականին։ Լերիկի զինվորական հանձնաժողովը որոշել էր, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության դիաբետի պատճառով: Դիմումատուն բազմիցս դիմել է հանձնաժողով և խնդրել իր զինվորական կարգավիճակը հաստատող զինգրքույկ, սակայն չի կարողացել ստանալ այն և բողոքել է իր իրավունքների ոտնահարման մասին։ Արդյունքում, կառավարությունն ընդունել է 6-րդ հոդվածի խախտումը և պարտավորվել է դիմումատուին վճարել 1000 եվրո:

Էմմա Չոբանյան