Գիշերը ՌԴ շրջանները ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

ՌԴ իշխանությունների տվյալներով՝ ուրբաթ գիշերը ռուսական մի քանի շրջաններ կրկին անօդաչու սարքերի հարձակումների են ենթարկվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, մասնավորապես, ասել է, որ «Լյուբերցիի մոտ հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են դեպի Մոսկվա անօդաչուների թռչելու հերթական փորձը», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մոսկվայի օդանավակայանները չեն ընդունել և բաց թողել թռիչքներ. Պետական ՌԻԱ Նովոստի գործակալության տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում առնվազն 61 չվերթ է հետաձգվել, իսկ 23-ը չեղարկվել են, սակայն ավելի ուշ սահմանափակումները հանվել են։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես առավոտյան գրել է, որ Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է «ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»։ Ըստ Գլադկովի՝ նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։

Ավելի վաղ գիշերը Պսկովի և Կուրսկի շրջանների նահանգապետեր Միխայիլ Վեդերնիկովը և Ռոման Ստարովոյտը նույնպես հայտնել էին անօդաչու սարքերի հարձակումների մասին։