ԱՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել ԼՂ-ում աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն օգոստոսի 30-ին Կոռնիձորում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ Ֆրանսիայից Արցախ ուղարկվող հումանիտար բեռն ուղեկցելու և տեղում իրավիճակը գնահատելու նպատակով։

ԱՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

«Հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանն ի դեմս Ան Իդալգոյի իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։

«Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները:
Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։