Օգոստոսի 31-ին ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին․ սոցցանցում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել ենք հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը»,- գրել է Գրիգորյանը։