Լեռնային Ղարաբաղում իրավիճակն աղետալի է, Լաչինի միջանցքը պետք է բացվի․ Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն անվանել է «աղետալի» ու կոչ արել Ադրբեջանին ու Ռուսաստանին բացել Լաչինի միջացքը։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոնան  նույնպես օրակարգում ենք ներառել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը Տոլեդոյում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ճեպազրույցում։

«Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- ասել է Բերբոքը։

Նա հավելել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր քննարկելու են Արցախում իրավիճակի հարցը։

Բերբոքը նաև նշել է, որ մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակումներ են իրականացվում ամերիկացի գործընկերների հետ երաշխավորման համար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնություն։

Էմմա Չոբանյան