Բաքուն Ստեփանակերտ տանող ճանապարհին է հավաքել երկրում հավատարմագրված դիվանագետներին․ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները չեն մեկնել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն երկրում հավատարմագրված դեսպանների այց է կազմակերպել Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները և ռազմական կցորդներն Աղդամում են, նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այցին մասնակցում է ավելի քան 50 երկրից ու միջազգային կազմակերպություններից 60 ներկայացուցիչ, մասնավորապես, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սերբիայից, Արգենտինայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Ալժիրից, Կատարից, Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից, ինչպես նաև ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։

Հարկ է նկատել, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագետներն Աղդամ չեն մեկնել։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ամիսներ շարունակ նախ հերքում էին Արցախում իրենց իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամը, այժմ փորձում են 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած «էկոավիստների» շոուն փոխարինել Կարմիր մահիկի «հումանիտար» առաքելությամբ։

Էմմա Չոբանյան