Երևան-մարզեր ճեղքը խորանում է․ տնտեսության 60%-ը մայրաքաղաքում է․ վատ լուրն այն է, որ դրա դեմ դեղատոմս չկա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց դրա աճի տեմպն ընկել է։ Այս և հարակից այլ թեմաների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։

–Պարո՛ն Կարապետյան, պետական ոլորտում միջին աշխատավարձը 204 հազար դրամ է, մասնավոր ոլորտում՝ 293 հազար դրամ։ Մեծ տարբերություն կա, բայց երկուսն էլ աճում են։ Մյուս կողմից՝ գնաճը մինուս նշանով է։ Կարո՞ղ են հաղթահարված համարել Հայաստանի գների խնդիրը։

-Իրականում կարևոր հարց է։ Ինչ-որ տեղ աշխատավարձերի աճը շարունակվում է, գնաճն էլ ընկել է, բայց կենսապահովման մակարդակի խնդիրները, կարծում եմ, շարունակում են արդիական մնալ։ Ինչո՞ւ։ Որովհետև այս աշխատավարձի աճը հավասարաչափ չէ։

Մենք այս աշխատավարձի աճի մեջ ունենք ավելացած նոր աշխատողների աշխատավարձի ցուցանիշը, որ ներառվել է հաշվարկում և էականորեն բարձրացրել է ցուցանիշը։ Խոսքը շուրջ 10-15 հազար ոչ ռեզիդենտ աշխատողների մասին է, որոնց միջին աշխատավարձերը 1-2 միլիոն դրամ են։

–Այսինքն, եկել են ռուս ՏՏ մասնագետներ, ստանում են բարձր աշխատավարձեր, և միջին աշխատավարձը դրա հաշվին բարձրանում է։

-Այո, միջին աշխատավարձը բարձրացել է նաև այդ գործոնի շնորհիվ։ Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ գյուղատնտեսությունը տարիներ շարունակ նվազում է։ Այսինքն՝ մարդկանց իրական եկամուտներն այստեղ չեն աճել։

–Երբ 2022-ի՝ ամբողջական տարվա թվերն ենք նայում, պարզվում է, որ Երևանում աշխատավարձը եղել է 266 հազար դրամ, Սյունիքում՝ 304 հազար դրամ, իսկ մյուս մարզերում՝ հիմնականում 130-160 հազար դրամ, ինչը միջինից շատ ցածր է։ Ինչո՞ւ։

-Սա հենց այն է, որ նշում ենք՝ մեզ մոտ աճն անհամաչափ է բաշխված։ Տեսնում ենք, որ նոր ընկերություններ են բացվում Երևանում։ Տեսնում ենք, որ ֆինանսական հատվածը, շահույթ ստեղծող մասերը, գլխամասերը Երևանում են։ Եվ, բնականաբար, աշխատուժի մեծ մասն է Երևանում կենտրոնացած։ Եվ այս ֆոնին Երևանում աճն ավելի արագ է։

–Երևանը ոչ միայն առաջ է, այլև ավելի է առաջ ընկնում։

-Այո, նաև այդ ճեղքը խորանում է։ Եվ սա ընդհանուր մեր տնտեսության լուրջ հիմնախնդրի մասին է խոսում, որը տարածքային անհամաչափ բաշխվածությունն է։ Տնտեսության մոտ 60 տոկոսը Երևանում է կենտրոնացած, և այն ոլորտները, որ տեսնում են Ռուսաստանից այցելուների և կապիտալի հոսքի դրական շոկի ազդեցությունները, հիմնականում Երևանում են կենտրոնացած։ Դա է պատճառը, որ այս բաշխումն ավելի անհամաչափ է դառնում։

Բայց ավելի վատ նորությունն այն է, որ իրականում նաև տնտեսագետները չունեն դեղատոմսեր, թե ինչպես վարվել սրա հետ։ Սա մի իրողություն է, որ ստեղծվել է։ Եվ այստեղ տարբեր կարծիքներ կան, որ պետք է ավելի շատ ներդնել մարզերում, ավելի մեծ ռեսուրսներ ծախսել մարզերում։ Բայց կան նաև դրա հակափաստարկները և բազմաթիվ օրինակներ, որ մեծ ներդրումներն ուղղակի փոշիացել են, որովհետև այդ մարզերը ոչ գրավիչ են եղել տնտեսական գործունեության համար։

Այսինքն՝ այստեղ բավական բարդ տնային աշխատանք ունենք մենք, մեր պետությունը, մեր կառավարությունը, քաղաքականություն մշակողները, որովհետև պետք է գտնենք այն ճիշտ դեղատոմսերը, որոնք հնարավորություն կտան տարածքային բաշխվածության խնդիրները լուծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան