Ի նշան երախտագիտության՝ Ստեփանակերտում ակցիա է կազմակերպվել

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ողջույնի ու շնորհակալության խոսք են հղել Ֆրանսիային՝ Արցախ բերվող հումանիտար օգնության համար։ «Արցախպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Արմինե Հայրապետյանն ասել է, որ այս ծանր ու վճռորոշ պահին արցախցիների համար անչափ կարևոր է Ֆրանսիայի աջակցությունը։

«Փաստորեն, այսօր գործնական քայլ կատարվեց, և Փարիզի քաղաքապետը հասավ մինչև Կոռնիձոր։ Ճանաչելով մեր թշնամուն՝ սպասելի էր, որ Անն Իդալգոն չէր կարողանալու հատել անցակետը։ Բայց, ամեն դեպքում, հույս ունենք, որ սա նոր քաղաքական քայլերի սկիզբ կդառնա։ Դրա համար պարզապես ուզում ենք շնորհակալություն ասել Ֆրանսիային, Փարիզի քաղաքապետին, պատվիրակության բոլոր անդամներին, ովքեր արդեն իրենց հստակ քաղաքական գնահատականը տվել են Արցախի տոտալ շրջափակմանը։ Փարիզի քաղաքապետը նշել է, որ սա էթնիկ զտում է, որ Արցախի ժողովուրդը հիմա բանտում է, պատվիրակության անդամները Ալիևին ագրեսոր են կոչել»,-նշել է Ա. Հայրապետյանը։

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը քաղաքապետարանի անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի` Ստեփանակերտի քույր քաղաքներին։

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ղեկավարած պատվիրակության նախաձեռնության համար անչափ շնորհակալ ենք` այս ծանր օրերին Արցախի ժողովրդի կողքին կանգնած լինելու համար։ Իրոք, պետք է նշել, որ ամբողջ աշխարհում Ֆրանսիան այն երկիրն է, որը ոչ թե վախենում, այլ նախաձեռնում է նմանատիպ քայլեր։ Համոզված եմ` մեր բարեկամական ու համագործակցային կապը երբևէ չի ընդհատվի»,-նշել է Ս. Թամրազյանը։

Ակցիան շարունակվել է Ազատամարտիկների պուրակում տեղադրված Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի մոտ՝ ֆրանսերենով շնորհակալական խոսքեր հղելով բարեկամ երկրին։