Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, ընդգծել, որ մեծ պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր, որից հետո մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։

Սուկրիտի Սինգհ Դահիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության կազմը, խոսել երկու երկրների միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։
Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։