Աղբահանության համար երկրորդ՝ մասնավոր օպերատոր է պետք․ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
30.08.2023 | 14:36«Մենք միջազգային փորձին չենք տիրապետում։ Ի սկզբանե աղբահանության համակարգը սխալ է ներդրված։ Նախկինում «Սանիթեք»-ի մոնոպոլիան էր, այս դեպքում համայնքի մոնոպոլիան է, մեխանիզմը, տրամաբանությունը նույնն է։ Աղբահանության համար երկրորդ՝ միջազգային օպերատոր է պետք»,- այս մասին «Մաքրում ենք Երևանը. աղբահանության խնդիրները և ավագանու թեկնածուների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը։
«Վերլուծություններ և գնահատականներ կան, բայց նոր օպերատոր ներգրավելու համար մենք որոշում չունենք»,- արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Արմեն Գալջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։