Չինաստանի իշխանությունները նոր քարտեզներ են հրապարակել, որոնց վրա ՌԴ-ի մի մասը որպես իրենց տարածք են նշել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Չինաստանի իշխանությունները հրապարակել են 2023 թվականի նոր աշխարհագրական քարտեզները, որոնց վրա Ամուրի Մեծ Ուսուրի կղզին որպես իրենց տարածք են նշել։ Այս մասին հայտնում է VOA-ն։

Չինաստանը և Ռուսաստանը (ԽՍՀՄ) վիճարկում են այս տարածքի պատկանելությունը 1964 թվականից։ 2008-ին Մոսկվան և Պեկինը համաձայնագիր կնքեցին, որով կղզին բաժանվեց երկու երկրների միջև, այնուհետև փորձագետները դա անվանեցին նշան, որ Մոսկվան հույս ունի Չինաստանի հետ երկարաժամկետ և կայուն հարաբերությունների:

Նոր պաշտոնական քարտեզի վրա Չինաստանն ամբողջ կղզին նշել է որպես չինական տարածքի ամենաարևելյան կետ: Բացատրական գրությունում ընդգծվում է, որ «քարտեզը կազմվել է Չինաստանի և աշխարհի այլ երկրների սահմանների նախագծման ազգային չափանիշներին համապատասխան»։

Բացի Մեծ Ուսուրի կղզուց՝ Չինաստանը որպես իր տարածք է նշել նաև Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգը և սահմանամերձ Ակսայչին շրջանը: Հնդկաստանի ԱԳՆ-ն արդեն բողոքի նոտա է հղել է Պեկինին, Մոսկվան դեռևս չի արձագանքել նոր քարտեզներին։

Քարտեզների պաշտոնական հավաքածուն օգտագործվելու է մեդիա նյութերում՝ ներառյալ նորություններ, գրքեր և գովազդային նյութեր: Քարտեզները կարող են օգտագործվել նաև որպես հիմնական տեղեկատու: