Ժամանակը հաշված է․ Փարիզի քաղաքապետը Կոռնիձորի ճանապարհից լուսանկար է հրապարակել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ Կոռնիձոր ուղևորվելու ճանապարհից։

«Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովի մատնված, ամեն ինչից զրկված։ Այս հումանիտար աղետին առերեսվելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը հաշված է»,- նկարին կից գրել է Փարիզի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան հումանիտար օգնություն է առաքել Հայաստան։ Շարասյունն այսօր առավոտյան  Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ, որի վրա ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղադրել։

Նշենք, որ հումանիտար օգնությունն ուղարկվել է Փարիզի և Ֆրանսիայի մի շարք խոշոր շրջանների կողմից։ Շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է՝ Կոռնիձորում է մնում ՀՀ կառավարության ուղարկած ավելի քան 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձված բեռնատարները։ Այս պահին դեռ պարզ չէ՝ արդյոք ֆրանսիական օգնությունը կհաջողվի Լաչինի անցակետով տեղափոխել Արցախ, թե՝ ոչ։