Ռուսական կողմը հայտնում է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին․ Պսկովի օդանավակայանում չորս ԻԼ76 ինքնաթիռ է վնասվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական դաշնային օկրուգի հինգ շրջանները և Սևաստոպոլը ենթարկվել են մարտական ​​անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։

Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի մի քանի շրջաններ անօդաչու թռչող սարքերի կողմից նման զանգվածային հարձակման են ենթարկվել գրեթե միաժամանակ։ Դրանցում ներգրավված անօդաչուների թիվը դեռ հայտնի չէ։ Վնասի չափը ճշտվում է, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բնակչության շրջանում տուժածներ չկան։

Մոսկվայի ժամանակով մոտ 0.30-ին Պսկովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Պսկովի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել, զոհեր և վիրավորներ չկան։ Հարձակումից հետո հրդեհ է բռնկվել,որը տեղայնացվել է։ Որոշ տեղեկությունների համաձայն առնվազն չորս Իլ-76 ինքնաթիռ վնասվել կամ շարքից հանվել են: Թռիչքները օդանավակայանում չեղարկվել են մինչև հինգշաբթի՝ թռիչքուղին ստուգելու և վերականգնելու համար։

Մոսկվայի ժամանակով ժամը 1.45-ի սահմաններում ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Բրյանսկի մարզում և մեկը Օրյոլի շրջանում։ Ավելի ուշ Բրյանսկի և Օրյոլի նահանգապետերը հայտնել են, որ մարզերում տուժածներ չկան։  Բրյանսկում խոցված անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է «Կրեմնի» գործարանի վրա՝  հրդեհի պատճառ դառնալով։ Օրյոլի շրջանի ղեկավարը հայտնել է, որ շրջանում երկու անօդաչու թռչող սարք են խոցել։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում Կալուգայի շրջանի վրա մեկ այլ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Մոսկվայի ժամանակով ժամը 03:10-ին Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը ծովից հետ է մղվել Սևաստոպոլի ծոցի տարածքում։ Գրեթե միաժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռյազանի շրջանում ևս խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։