3 անձի մեղադրանք է ներկայացվել քննիչի և ոստիկանների գործունեությանը միջամտելու համար. ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության լիակատար խեղաթյուրմամբ, անհիմն մեղադրանքներ են հնչել 2023 թ․ հունիսի 16-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102 կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի վայրում, իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ քննիչի կողմից ավտովթարից տուժածի հարազատների նկատմամբ իբրև թե հրահրիչ վարքագիծ թույլ տալու, դրա արդյունքում վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Անթույլատրելի համարելով նման եղանակով հանրային կարծիքը զոնդավորելու գործելաոճը, ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում և տեղեկացնում է հետևյալի մասին։

«2023 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102 կմ հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ:

Օրենքով սահմանված կարգով դեպքի վայրի զննություն կատարելու նպատակով դեպքի վայր է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, իսկ դեպքի վայրի պահպանությունն իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՀՈԲ տեսուչի, նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։

Երբ դեպքի վայրի զննություն կատարելուց հետո քննիչը դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել է վթարված տրանսպորտային միջոցները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի որդին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից երկուսի՝ Վայոց ձորի Շատին համայնքի երկու բնակիչների հետ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ:

Մասնավորապես, նշված անձինք սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վթարված հիշյալ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու հանձնարարություն տված քննիչի և այդ հանձնարարությունը կատարել պատրաստվող ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ նման վարքագիծը շարունակելով անգամ հավաքված քաղաքացիների կողմից արված՝ կին քննիչի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ չտալու վերաբերյալ դիտողությունից հետո։

Ապա նրանցից մեկը ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք տանելու հարցի շուրջ վիճաբանել է պաշտոնատար անձանց հետ, սպառնացել նրանց ենթարկել վրաերթի և, չենթարկվելով դեպքի վայրից չհեռանալու՝ իրավապահների օրինական պահանջներին՝ վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից: Շատին համայնքի վերոհիշյալ երկու բնակիչներից մեկը, շարունակելով ագրեսիվ վարքագիծ դրսևորել, վիճաբանել է ոստիկանության աշխատակցի հետ, ձեռքով հարվածել նրա ուսի շրջանին՝ սպառնալով կտրել նրա պարանոցը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Հսկող դատախազի որոշմամբ՝ վարորդի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և գրավ:

Շատին համայնքի նշված բնակիչներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակի, և նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Վերջիններս ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը։

Շատին համայնքի մյուս բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Նշված անձը մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: