ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Մոնղոլիայի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մնացական Սաֆարյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով կողմերի միջև ոլորտային համագործակցության դինամիկան, ապա անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հիմնահարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները ու դրանց հետևանքները, Հայաստանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի առջև ծառացած մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ահագնացող մարդասիրական ճգնաժամը՝ շեշտելով էթնիկ զտման սպառնալիքի առջև կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման խիստ հրատապությունը: