Ձերբակալվածների մոտ եղել են բանալիներ ու դուռ բացելու գործիքներ

Լուրեր

06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
Բոլորը

Հուլիսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ դռան փականը կոտրել-մտել են իր բնակարան: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, իսկ ձեռնարկած գործողություններն արագ արդյունքի չհանգեցրին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց: Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են 42 և 39 տարեկան տղամարդիկ: Օգոստոսի 26-ի ցերեկը նրանք հայտնաբերվեցին Վաղարշյան փողոցում, ձերբակալվեցին և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացվեցին բաժին: Ձերբակալման պահին 42-ամյա տղամարդը դրամապանակին նմանվող առարկա էր նետել փողոցի աջ կողմում գտնվող արտադրական տարածքի պարսպից այն կողմ, իսկ բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ:

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց տղամարդու նետած իրը, որի մեջ կային 18 բանալի, բանալու նմանվող երկաթյա երկու առարկա, երկաթյա երեք գործիք և մեկ խարտոց:

Կասկածյալներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: