Տիգրան Ավինյանի համար քաղաքապետարանն օրենք է խախտում

Լուրեր

29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը երեք օր արձակուրդում գտնվելուց և տարբեր վարչական շրջաններում քարոզարշավ իրականացնելուց հետո այսօր վերադաձավ արձակուրդից միայն նրա համար, որ վարի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ Տիգրան Ավինյանը քարոզարշավի փուլում պատրաստվում է ևս երկու գործակարգավարական խորհրդակցություն վարել։

Երևանի ավագանու ընտրությունները նշակված են սեպտեմբերի 17-ին։ Գործակարգավարական նիստեր այս ընթացքում լինելու են սեպտեմբերի 4-ին և 11-ին։ Քաղաքապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ փոխքաղաքապետ Ավինյանը հենց այս օրերին էլ կընդհատի արձակուրդը և մեկ օրով կվերադառնա աշխատանքի, որպեսզի վարի այդ նիստերը։

Քաղաքապետարանից խնդրել էինք նաև հայտնել, թե Տիգրան Ավինյանն ամենամյա հասանելիք արձակուրդից որքանն է սպառել և որ օրերին։ Հայկ Կոստանյանի փոխանցմամբ՝ փոխքաղաքապետի տարեկան արձակուրդը կազմում է 24 աշխատանքային օր։ Մինչ այժմ Ավինյանն արձակուրդում գտնվել է հունիսի 2-ին, օգոստոսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին, նաև 23-ին, 24-ին և 25-ին: « Արձակուրդում է լինելու նաև օգոստոսի 29, 30, 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի, 1, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15-ին։ Փաստացի այս տարվա համար նախատեսված 24 արձակուրդային օրերից օգտագործելու է 21 աշխատանքային օրը»,- մանրամասնեց քաղաքապետի խոսնակը։ Ըստ էության, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը սպառելու է մասերով։

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում: Մինչդեռ, ըստ քաղաքապետի խոսնակի տրամադրած ժամանակացույցի՝ Տիգրան Ավինյանի՝ իրեն հասանելիք տարեկան արձակուրդի մասերից ոչ մեկը չի կազմում առնվազն 10 աշխատանքային օր։ «Սա քաղաքապետարանի կողմից աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջի խախտում է»,- Factor.am-ին ասաց փաստաբան Տիրուհի Վարդանյանը։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, որ պետական և համայնքային կառույցները օրենք են խախտում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին ընդառաջ։ Ազդարարելով Երևանում «Գազել»-ների ամբողջական փոխարինում ավտոբուսներով՝ Տիգրան Ավինյանն անձամբ վարել էր ուղևորներով լեցուն միկրոավտոբուսը՝ չունենալով հանրային տրանսպորտ վարելու համար անհրաժեշտ D կարգի վարորդական վկայական, նաև՝ առանց ամրագոտու։ Այս առնչությամբ իրավասու մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել։

Շողիկ Գալստյան