Հայ բռնցքամարտիկները ռեկորդային 13 մեդալ են նվաճել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լուրեր

29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում. 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչմանն արժանացել են Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ): Զախարյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել իռլանդացի Ջեսոն Մահերի նկատմամբ, իսկ Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին:

Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձել Հրաչ Խաչատրյանը (80 կգ), Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ):

Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանեկան ԵԱ-ից բրոնզե մեդալներով են վերադարձել Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Գոռ Կարապետյանը (46 կգ), Սուրեն Կատվալյանը (48 կգ), Արսեն Կարապետյանը (60 կգ), Ֆելիքս Պապիկյանը (63 կգ), Վոլոդյա Կիրակոսյանը (66 կգ) և Արամ Թումանյանը (90 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում էին նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։