Եվրոպային ջրային ճգնաժամ է սպառնում երաշտի ու ոչ խելամիտ քաղաքականության պատճառով․ FT

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երաշտը և անտառային հրդեհները, որոնք գրանցվել են ամռանը հարավային Եվրոպայում, զգալիորեն վատթարացրել են տարածաշրջանում ջրի պակասի հետ կապված իրավիճակը, գրում է Financial Times-ը։ Խնդիրը սրվում է անոմալ բարձր ջերմաստիճանի և տեղական իշխանությունների վատ քաղաքականության պատճառով, նշում է թերթը։

1976-2006 թվականների ընթացքում ԵՄ-ում երաշտների հաճախականությունն ու ինտենսիվությունը աճել են մոտ 20%-ով  և շարունակում են աճել, նշում է FT-ն: Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտը (WRI) կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը քաղցրահամ ջրի համաշխարհային պահանջարկը կգերազանցի հասանելի առաջարկը 56%-ով, ինչը 16%-ով գերազանցում է McKinsey-ի 2009 թվականի կանխատեսումը:

Ջրի պակասը կարող է ամենաշատը կարող է ազդել եվրոպացի ֆերմերների վրա: Որպես օրինակ, FT-ն մատնանշում է Ֆրանսիայի և Իսպանիայի ֆերմերների միջև բախումները։  Սա կազդի նաև տնային տնտեսությունների և արդյունաբերության այլ ոլորտների վրա, ներառյալ էներգիայի արտադրությունը: Ըստ պարբերականի՝ տեղական իշխանությունների սխալ քաղաքականությունը ռեսուրսների բաշխման հարցում ևս հանգեցրել է ջրի սակավության։ Նույնիսկ Եվրոպայի այն հատվածները, որոնք ավանդաբար բարձր խոնավություն ունեն, օրինակ՝ Լեհաստանը կամ Գերմանիան, դարձել են «ջրային սթրեսի» գոտիներ, գրում է թերթը։

Բելգիան, որը հայտնի է իր ամպամած եղանակով, Եվրոպայում «ջրային սթրեսին» ամենաշատը բախվող երկիրն է ըստ WRI-ի օգոստոսին հրապարակված ինդեքսի: Սա պայմանավորված է երկրի բնակչության խտությամբ և վատ ենթակառուցվածքներով:

Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներում զգալի քանակությամբ ջուր է կորչում խողովակաշարերի հնացած համակարգերի պատճառով: FT-ն նշում է, որ իրավիճակը սրվում է կոմունալ ընկերությունների կողմից ենթակառուցվածքներում ներդրումների բացակայության հետևանքով: