Հունգարիայի նախագահը փոփոխություններ է կանխատեսել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ունգարիայի նախագահ Կատալին Նովակը ուկրաինական հակամարտության կարգավորման մոտալուտ փոփոխություններ է կանխատեսել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին Հունգարիայի նախագահը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո։

«Կիևում ես երկար, ուղիղ զրույց ունեցա Զելենսկու հետ, և կարծում եմ, որ ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես կառուցել խաղաղություն։ Ես լիովին համաձայն եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, նույնիսկ եթե չեմ կարող այս պահին հրապարակային հայտարարություն անել կոնկրետ ծրագրի գոյության մասին»,- ասել է Նովակը։

Հունգարիայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Հռոմի պապը առանցքային դեր կխաղա խաղաղ բանակցություններում։ Բացի այդ, նա կարևոր կետ է անվանել այն, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով Պապի բանագնաց Մատեո Զուպին արդեն այցելել է Մոսկվա, Կիև և Վաշինգտոն, բանակցություններ է վարել առանցքային դեմքերի հետ։