Անհեթեթություն է. նախագահականը` Պրիգոժինի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանն անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին վերագրվող ցավակցական ուղերձն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվան հետ կապված։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նախագահի աշխատակազմի պաշտոնյան։

«ՀՀ նախագահի բոլոր ուղերձները, ելույթները, շնորհավորանքներն ու ցավակցությունները հրապարակվում են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում»,- հավելեց նա։

Նշենք, որ երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվում է մի սքրինշոթ, ըստ որի՝ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Պուտինին «ՌԴ հերոս Պրիգոժինի անժամանակ մահվան կապակցությամբ և հույս հայտնել, որ մեղավորները կպատժվեն»։

Հիշեցնենք` օգոստոսի 23-ին ՌԴ Տվերի մարզում կործանվել է օդանավ, որի մեջ եղել է Եվգենի Պրիգոժինը։ Զոհվել է 10 մարդ։

Պրիգոժինը հունիսի 23-ի գիշերը լույս 24-ին իր ենթակայության ներքո գտնվող զինտեխնիկայով և զորքով շարժվել էր դեպի Մոսկվա, սակայն նույն օրը երեկոյան` Մոսկվայից կարճ հեռավորության վրա, դադարեցրել գործողությունները։