Ուկրաինան ճեղքել է Ռուսաստանի պաշտպանության առաջին գիծը Զապորոժիեում․ CNN

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժիեի հարավային ճակատում ճեղքել են Ռուսաստանի պաշտպանության առաջին գիծը և զորքեր են ընդլայնում ռազմավարական նշանակության Տոկմոկ քաղաքի ուղղությամբ, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Ուրբաթ օրը Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել երկու ուղղությամբ՝ Զապորոժիեի շրջանի Նովոպրոկոպովկա գյուղի ուղղությամբ և դեպի արևելք ՝ Դնեպրոպետրովսկի շրջան Օչերետովատոե գյուղի ուղղությամբ։
Կիևը երեքշաբթի հայտնել էր, որ ուկրաինական բանակը մտել է Զապորոժիեի Ռոբոտինո գյուղ, որտեղ մարտերը շարունակվում են դրանից հարավ։

Հինգշաբթի օրը Ուկրաինայի հարավային հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ ռուսական զորքերը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Զապորոժիեի շրջան Խերսոնից հարավ՝ մեծ կորուստների պատճառով։

Ռուսական հայտնի Telegram ալիքներից մեկը՝ WarGonzo-ն, հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ամրացել են Ռոբոտինում «և հարձակվում են Նովոպրոկոպովկայի վրա, որը գտնվում է ուժեղ հրետակոծության տակ»: Մինչ այդ, այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի մոտ դաշտային զինամթերքի պահեստ է ոչնչացվել։

Զապորոժիեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն հայտնել է, որ այդ տարածքում մի քանի շաբաթ տևած մարտերից հետո Ռոբոտինոում գրեթե շենքեր չեն մնացել։

«Մեր զինվորները կամաց-կամաց առաջ են գնում, բայց նրանց [ռուս զինվորականների] տեղադրած ականապատ դաշտերը շատ մեծ են, և դրանք հաղթահարելու համար ժամանակ է պահանջվում»,- ասել է նա։