ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը դիտավորություն է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկյան հետախուզության նախնական գնահատականներով՝ ավիավթարի պատճառը, որում ինչպես հաղորդվում է, մահացել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը, դիտավորյալ պայթյունն է եղել, գրում է Euronews-ը։

ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է նախնական գնահատականի մասին, հայտարարել է, որ Պրիգոժինը, «շատ հավանական է», հարձակման անմիջական թիրախն է եղել, և որ ավիավթարը համահունչ է «Վլադիմիր Պուտինի՝ իր քննադատներին լռեցնելու փորձերի երկար պատմությանը»:

Չնայած Պուտինը վարձկանների առաջնորդին հինգշաբթի անվանեց «տաղանդավոր մարդ»՝ մեծացան կասկածները, որ ՌԴ նախագահը կանգնած է Պրիգոժինի մահվան հետևում:

Պաշտոնյաները, ովքեր անանունության պայմանով են խոսել, քանի որ իրենց չի թույլատրվել մեկնաբանություն տալ, մանրամասներ չեն ներկայացրել պայթյունի պատճառի մասին, որը, ըստ տարածված կարծիքի, վրեժ էր Պրիգոժինի հունիսյան ապստամբության համար, որն ամենալուրջ մարտահրավերն էր Ռուսաստանի ղեկավարի 23-ամյա գործունեությանը:

Ենթադրաբար, զոհվել են նաև Պրիգոժինի մի քանի մերձավոր համախոհներ, լրատվամիջոցները հաղորդում են, մասնավորապես, վագներականների հրամանատար Դմիտրի Ուտկինի և խմբավորման «ֆինանսիստ» Վալերի Չեկալովի մահվան մասին։