«Վագները» կդադարի գոյություն ունենալ․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) գրում է, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի և խմբավորման հրամանատար Դմիտրի Ուտկինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ենթադրյալ սպանությունից հետո, ամենայն հավանականությամբ, խմբավորումն այլևս չի լինի անկախ կառույց, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայտնի չէ՝ արդյո՞ք Կրեմլը մտադիր է ամբողջությամբ ցրել «Վագները», թե՞ ցանկանում է դրանից փոքր կազմակերպություն ստեղծել՝ ամբողջովին ենթակա ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ «Վագներ»-ի վերականգնումը որպես գրեթե անկախ կազմակերպության՝ Կրեմլին հավատարիմ նոր հրամանատարի ներքո, հնարավոր է, բայց քիչ հավանական, կարծում են ISW-ի փորձագետները։

Ինստիտուտը հիշեցնում է, որ «Վագներ»-ի հրամանատարները պաշտոնական հայտարարություն չեն տարածել Պրիգոժինի ինքնաթիռի խոցումից հետո։ Խմբավորման հրամանատարների լռությունը կարող է պայմանավորված լինել Պրիգոժինի և Ուտկինի սպանությունից հետո «Վագներ»-ի շարքերում տիրող քաոսով և խառնաշփոթով կամ ռուսական իշխանությունների կողմից լռելու հստակ հրահանգներով:

ISW-ն ընդգծում է՝ «Վագներ»-ի ղեկավարության սպանությունը ցույց է տալիս, որ Կրեմլը թշնամաբար կվերաբերվի նրանց, ովքեր կփորձեն ապահովել իրենց զուգահեռ ռազմական կառույցների անկախությունը։