Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

Արմեն Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը` ներառյալ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկ Մանանդյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը` ներառյալ:
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Նիկոլայ Բարսեղյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 19-ը՝ ներառյալ:
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարտին Նալբանդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նույն պաշտոնին նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սիսակ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդգար Շահինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գուրգեն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վիկտոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: