Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ. VOA

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

amerikayidzayn.com-ը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Սակայն ինչ գնով է հնարավոր հասնել այդ նպատակին, ցույց կտան հուլիսյան բանակցությունները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ այդ երկրում բանակցություններ անցկացնելուց հետո Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահին: Սակայն որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ համաձայնություն կարող է կայացվել նրանց միջեւ: Թրամփը պարզապես ասել է, որ զրուցելու են Սիրիայի մասին, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը: Թրամփն ասել է նաեւ, թե մտադիր է Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը, սակայն մտահոգված է այնտեղ Իրանի ազդեցության ընդլայնումով:

Մյուս կարեւոր հարցն այն է, թե արդյոք Թրամփն ինչ որ կերպ կճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, թե ոչ: Իսկ սա մի հարց է, որն ինքը` Թրամփը չի բացառել:

‘’Այս պահին ես այդ մասին չեմ կարող ասել, սակայն Ղրիմի հարցով մտահոգ եմ’’, այսպիսի անորոշ պատասխան է տվել նա օրեր առաջ:

Բայց ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը կարող է Պուտինի հետ գագաթաժողովն օգտագործել Եվրոպայի անվտանգության հարցը բարձրացնելու համար: Դրան անհամբերությամբ սպասում են հատկապես եվրոպական փոքր երկրները, որոնք շատ խոցելի են ռուսական ագրեսիայի դեպքում:

Նրանցից Յիրի Ռայտասալայի խոսքերով, հատկապես այն պետությունները, որոնք չունեն պաշտպանության մեծ ուժեր ու մեծապես կախված են ՆԱՏՕ-ից, իրոք պիտի անհանգստանան ռուսական սպառնալիքից:

ՆԱՏՕ-ի անդամ պետություններից դժգոհ Թրամփը գործնական որեւէ քայլ չի անում ռազմական այս դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց շատ են մարդիկ Եվրոպայում, ովքեր հարցնում են, իսկ եթե նա մի օր դադարեցնի աջակցությունը, ի՞նչ կլինի իրենց հետ»: