Կանանց ամենաքիչ համամասնությունը «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակում է, ամենաշատը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Անկախ դիտորդը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը։

Ըստ այդմ․

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Օգոստոսի 22-ի դրությամբ ավագանու թեկնածուների ընդհանուր թիվը 807-ն է։

Ամենաշատ՝ 181 թեկնածու ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-րդ ամենաշատ թեկնածուներ առաջադրել է «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 129թեկնածու։ «Ազգային Առաջընթաց» և «Հանրապետություն» կուսակցություններն առաջադրել են համապատասխանաբար 71 և 68 թեկնածու, իսկ մյուս բոլոր ուժերն առաջադրել են ավագանու անդամների ընդհանուր թվից (65) պակաս թեկնածուներ։

Կանանց ամենաքիչ համամասնությունը ներկայացված է «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 32,39 % և ամենաշատը «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 52,08%, որի ընտրական ցուցակը կին է գլխավորում։ Այս ընտրություններում երկու ուժերի ընտրական ցուցակներ են գլխավորում կանայք։ Երկրորդ ուժը «Ապրելու Երկիր» կուսակցությունն է։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող կուսակցությունների թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի 30%-ը։ Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ է հանդիսանում այդ կուսակցության ընտրական ցուցակի 95,83 %-ը, այսինքն միայն 1 թեկնածու է անկուսակցական։ Կուսակցականներն ամենից քիչ են «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 70,42 %: Մասնակցող ուժերից անկուսակցական են «Ուժը հայրենյաց» կուսակցության, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային Առաջընթաց» կուսակցության 1-ին համարները։

Ի տարբերություն խոշորացված համայնքների, Երևան քաղաքի դեպքում չի գործում վարչական շրջաններից թեկնածուներ ներկայացնելու պահանջը (խոշորացված համայնքներում առաջադրվող կուսակցությունները պիտի ներկայացնեն թեկնածուներ բնակավայրերի առնվազն կեսից)։

Միաժամանակ բոլոր կուսակցությունները ներկայացրել են թեկնածուներ վարչական շրջանների առնվազն կեսից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Ապրելու Երկիր» կուսակցությունը ներկայացրել են թեկնածուներ բոլոր վարչական շրջաններից։ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» ներկայացրել է թեկնածուներ ութ վարչական շրջանից։ 4 ուժեր ներկայացրել են թեկնածուներ ինը վարչական շրջանից, 5 ուժ՝ տաս վարչական շրջանից և «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը թեկնածուներ չի առաջադրել միայն Նուբարաշեն վարչական շրջանից։

Նուբարաշեն համայնքից թեկնածու չի ներկայացրել 10 ուժ, Նորք-Մարաշից 11 ուժ, Ավանից՝ 4 ուժ, Դավթաշենից 2 ուժ, Էրեբունուց և Մալաթիա-Սեբաստիայից՝ 1-ական ուժ։